ՔԱՐԱՁՈՐԻ ԴՊՐՈՑԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

dsc09377

Քարաձորի հիմնական դպրոցը հիմնադրվել է 1928 թ. նախկինում Աֆանդի     կոչվող գյուղում: Սակայն դպրոցի պատմության արմատները խորն են:

Դեռևս 1888 թ. գործել է ժամին կից ծխական դպրոցը, այնուհետև լիկ կայաններ: Սկզբում դպրոցը եղել է քառամյա, իսկ 1934 թ. յոթամյա, այնուհետև դարձել է ութամյա:

1988 թ. ավիրիչ երկրաշարժից հետո դպրոցը տեղափոխվել է հարմարեցված շենք, ուր և գործում է մինչ այժմ և կոչվում է Քարաձորի հիմնական դպրոց:

dsc09375

ՀՀ Լոռու մարզի Քարաձորի հիմնական դպրոցի շենքը կառուցվել է 1928 թ.-ին: Սակայն դպրոցի պատմության արմատները ավելի
 խորն են, այն գործել է մասնավոր տներում:
 1888-90 թթ. Աֆանդի կոչվող գյուղում գործել է եկեղեցուն կից ծխական դպրոց, այնուհետև լիկկայան: Մինչև 1930թ. դպրոցը եղել է
 քառամյա, իսկ 1931թ. դարձել է 7-ամյա, այնուհետև 1959թ. դարձել է ութամյա:
 1988թ. երկրաշարժից ավերված Քարաձորի 8-ամյա դպրոցը գործել է տնակներում, մինչև 1994 թ. տեղափոխվել է հարմարեցված
 շենք, ուր գործում է մինչ այժմ ` վերանվանվելով Քարաձորի հիմնական դպրոց:
 Իր գոյության ընթացքում դպրոցը տվել է բազմաթիվ շրջանավարտներ, որոնցից շատերն այսօր ճանաչված անձինք են գիտության,
 մշակույթի, կրթության և այլ բնագավառներում: Դպրոցի սաներից են  
     

          Խանյով Խաչատուրի Հարությունյանը / Օդեսայի մարզկոմի երկրորդ քարտուղար/,

Գևորգ Հայրապետի Կարապետյանը /փիլիսոփոյությական  գիտությունների թեկնածու , դոցենտ/,

Դավիթ Ադամի Սարիբեկյանը  / մանկավարժական  գիտությունների թեկնածու/,

Աղվան Վաղինակի Սարգսյանը / մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ/,

Արարատ Գևորգի Խաչատրյանը / զինվորական, փոխգնդապետ , Հայաստանի ժուռնալիստների միության անդամ/

  Ռազմիկ Մովսեսի Պողոսյանը /բանաստեղծ,  Լոռու մարզի  գրողների միության նախագահ/,

 

ՌԱԶՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ    Բանաստեղծ       28 հունիս, 1937 — 6 դեկտեմբեր, 2015

Ծնվել է ՀՀ Սպիտակի շրջանի Քարաձոր գյուղում: Ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական   մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը: 1969թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Եղել է ՀԳՄ Վանաձորի բաժանմունքի պատասխանատու քարտուղարը: Նրա բանաստեղծությունները տպագրվել են գրական մամուլում: Երկերից են` «Գարնանային նվագներ»,  «Մի ափ հող», «Կարոտը սահման չունի», «Ճերմակ, ճերմակ քրիզանթեմ» և այլն: Եղել է նաև Վանաձորի Ստեփան Զորյանի տուն-թանգարանի տնօրենը: 1974թ. արժանացել է ՀԳՄ մրցանակի, 1997թ.` Սիմոն Սիմոնյանի անվան գրական    մրցանակի: Մահացել է Վանաձորում:

Հայկ Աղասու Օհանյանը /Կիրովականի կուսակցության շրջկոմի առաջին քարտուղար/,    

             Ծնվել է 1931 թվականի մայիսի 3-ին Սպիտակի շրջանի Աֆանդի (Քարաձոր) գյուղում:Ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը: 1952-ին գործուղվել է ՀԼԿԵՄ Կիրովականի օկրուգային կոմիտե, աշխատել հրահանգիչ:Ծառայել է խորհրդային բանակում:1954-1961-ին զբաղվել է կոմերիտական աշխատանքով՝ ՀԼԿԵՄ Կիրովականի քաղկոմի բաժնի վարիչ,երկրորդ,ապա առաջին քարտուղար:

1961-1964-ին աշխատել է ՀԿԿ Կիրովականի քաղկոմի կազմակերպչական բաժնի վարիչ, քաղկոմի երկրորդ քարտուղար:

hayk-ohanyanԱվարտելով Մոսկվայի Բարձրագույն կուսդպրոցը և հասարակական գիտությունների ակադեմիայի ասպիրանտուրան (1965-67) , ՀԿԿ կենտկոմում նշանակվել է պատասխանատու կազմակերպիչ:1968-ին ընտրվել է Գուգարքի շրջանային խորհրդի գործկոմի նախագահ:1969-ին ընտրվել է Կիրովականի քաղկոմի երկրորդ քարտուղար:1976-ին ընտրվել է Կիրովականի քաղկոմի առաջին քարտուղար:1988-1991-ին աշխատել է ՀԿԿ կենտրոնում որպես կուսակցական վերահսկողության հանձնաժողովի նախագահ:1997-ից աշխատում է հայրենի քաղաքում:

1971-79-ին ընտրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր:Եղել է նախագահության անդամ:1979-89-ին ՝ ԽՍՀՄ ԳԽ-ի պատգամավոր:

Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի երեք շքանշանով: